Շվեդ մասնագետները փորձում են հատուկ հաղորդիչներ ստեղծել, որոնք կգտնեն ինքնաշեն պայթուցիկ միջոցների պատրաստման վայրերը: Նոր սարքերի առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք է աշխատեն քաղաքային կոյուղիներում: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Սարքը կարող է ճանաչել պայթուցիկ նյութի մնացորդները, եթե դրանք ինչ-ինչ պատճառներով հայտնվեն զուգարանակոնքում, ապա՝ կոյուղում:
Մասնագետների հիմնական խնդիրն է ստեղծել մի սարքավորում, որի օգնությամբ ոստիկանությունը կարողանա արագ պարզել պոտենցիալ ահաբեկիչների գտնվելու վայրը:
Սարքերը կարող են որոշել, թե կոյուղու կոնկրետ որ հատվածում են հայտնվել պայթուցիկ նյութի մնացորդները: Ստացված տվյալները կուղղվեն տեղեկատվական կենտրոն, որտեղ օպերատորները կհետևեն ազդանշաններին:








































