Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ինչպես և խոստացել էր, թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին ընդգրկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության «Վեստ Բրոմվիչ»-ի հետ առաջիկա հանդիպման հայտացուցակում:
Հիշեցնենք` բելգիացի ֆուտբոլիստը չմասնակցեց «Շալկե-04»-ի հետ օրերս տեղի ունեցած խաղին, քանի որ պատժվել էր պորտուգալացի մասնագետի կողմից` թիմի մարզմանը չմասնակցելու պատճառով:
«Էդենը ճիշտ է արձագանքել: Նա ներողություն է խնդրել ինձնից ու ակումբից: Իհարկե, Ազարի ներողությունը չի ընդունվել, սակայն մենք այս պատմությունն արդեն թողել ենք անցյալում: Նա հայտացուցակում է և պատրաստ է խաղալ»,- ասել է Մոուրինյոն:









































