Սարգիս Հացպանյանի ողբերգական նախադեպը պետք է օգտագործվի խնդրին լուծում տալու համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտրարեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Սա մեր իշխանության բացթողումներից է, որ հանուն Հայաստանի ապագայի հայտնվում են ընդդիմադիր դաշտում: Նրանց ներուժը պետք է օգտագործվեր Հայաստանի և Արցախի անվտանգության համար, սակայն նրանք հայտնվում են պետության և իշխանության լուսանցքում»,-նշեց Գինոսյանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև այս ժամը այդպես էլ չպատասխանեց Սարգիս Հացպանյանի կնոջ, ինչպես նաև մի խումբ ազատամարտիկների դիմումին՝ թույլատրել Սարգիս Հացպանյանի Հուղարկավորությունը անել Եռաբլուրում։ Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիմիուին ի պատասխան ՀՀ Նախագահի ապարատից նրան զանգհարել են և քաղաքավարի տեղեկացրել, որ այդ հարցերը լուծվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում։











































