Թուրք իրավապաշտպանները և կանանց շարժումը դատական հայց են ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ վերջինիս հայտարարության կապակցությամբ այն մասին, որ ուսանողական հանրակացարանները տղաների և աղջիկների համար առանձին կլինեն՝ հաղորդում է Sabah թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ նման հայտարարությունը գնահատվում է որպես միջամտություն քաղաքացիների անձնական կյանքին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը իշխող կուսակցության նիստին հայտարարել էր, որ ուսանողական հանրակացարաններն աղջիկների և տղաների համար առանձին կլինեն:
Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի բնակչությունը կշտամբանքով է վերաբերվում այն իրողությանը, որ երկրում տղաները և աղջիկները բնակվում են համատեղ ուսանողական հանրակացարաններում: Նրա խոսքերով՝ տվյալ քայլը չի հակասում երկրի Սահմանադրությանը:








































