Երեկ Փարիզում բացվել է ռոք-ն-ռոլին նվիրված ցուցահանդես-աճուրդ: Այնտեղ ռոք-ն-ռոլի կեսդարյա պատմությունը ներկայացված է իրերով, որոնք կապված են 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտական պատմության պաշտամունքային կերպարների հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այստեղ կարելի է գնել, օրինակ, Դևիդ Բոուի կիթառը կամ Էլվիս Փրեսլիի սև-սպիտակ լուսանկարները:
Կազմակերպիչների խոսքով՝ սա պարզապես վաճառք չէ, այլ միջոցառում, որի նպատակը ռոքին՝ որպես մշակույթի մաս, հարգանքի տուրք մատուցելն է:
Տարբեր լոտերի մեկնարկային գինը տատանվում է հարյուրից մի քանի հազար եվրոյի սահմանում:









































