Ճապոնիայի խորհրդարանի վերին՝ Խորհրդականների պալատի անդամ Տարո Յամամոտոն պատժի է ենթարկվել կայսր Ակիհիտոյին անհատապես դիմելու համար: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo News գործակալությունը: Այսօր պալատը որոշում է ընդունել արգելել այդ խորհրդականի մասնակցությունը կայսերական ընտանիքին առնչվող միջոցառումներին:
Յամամոտոն, ով խորհրդարանում ընտրվել էր ընթացիկ տարվա հունիսին, պարզաբանել էր, որ պարզապես ցանկացել է կայսերը տեղեկացնել, թե ինչպես է «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարն ազդել ճապոնացի երեխաների առողջության վրա, և ինչպիսի ծանր պայմաններում են ստիպված աշխատել նրանք, ովքեր վերացնում են վթարի հետևանքները: Յամամոտոյին կոչ են արել հրաժարական տալ, սակայն նա հրաժարվել է և ներողություն խնդրել կայսերից անհանգստության համար:
Նա ձեռագիր ուղերձը կայսերն էր հանձնել հոկտեեմբերի 31-ին՝ հանրային ընդունելության ժամանակ: Նման բան տեղի է ունեցել վերջին ավելի քան 100 տարվա մեջ առաջին անգամ: Ճապոնիայում չկա օրենք, որ արգելի նման գործողությունները, սակայն դրանք անընդունելի են համարվում:








































