ՄԱԿ-ում անվանել են երկրները, որտեղ 2050 թվականին բնակչությունն ամենից շատ կկրճատվի։ Տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի կայքում՝ Տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի կողմից պատրաստված «Աշխարհի ազգաբնակչության հեռանկարները» զեկույցում։
Կազմակերպությունում նշել են, որ ամեն տարի համաշխարհային բնակչության աճը կազմում է 83 մլն մարդ։ Նման միտումը կպահպանվի մինչև 2050 թվականը, սակայն 10 երկրներում հակառակը դիտվում է բնակչության նվազում, ինչը գագաթնակետին կհասնի 2050 թվականին։
Բնակիչների թվաքանակի ամենաարագ կրճատում դիտվում է Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Սերբիայում, Խորվաթիայում և Ուկրաինայում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Բուլղարիայում 2017 թվականին բնակվել է 7 մլն մարդ, 2050 թվականին այնտեղ կմնա 5.4 մլն մարդուց ոչ ավելի։ Համանման պատկեր է նաև Խորվաթիայում։
Լատվիայի բնակչությունը 1.9 մլն-ից կհասնի 1.5 մլն-ի։ Լիտվայում փորձագետները կանխատեսւմ են բնակչության կրճատում՝ 2.8 մլն-ից 2.4 մլն։
Լեհաստանի բնակչությունը 2050 թվականին կնվազի 6 մլն-ով՝ 38.1 մլն-ից դառնալով 32.3 մլն։
Մոլդովայում և Սերբիայում բնակչության թվաքանակը կկրճատվի 1 մլն-ով և կկազմի համապատասխանաբար 3.2 և 7.4 մլն։
Կտրուկ կկճատվի Ռումինիայի բնակչությունը՝ 5 մլն-ով։ 2050 թվականին երկրում կմնա 14.3 մլն մարդ՝ 2017 թվականի 19.6 մլն-ի դիմաց։
Բնակության թվաքանակի կտրուկ անկում տեղի կունենա նաև Ուկրաինայում։ 2017 թվականի 44.2 մլն մարդուց 2050 թվականին կմնա 36.4 մլն մարդ։
Ժողովրդագրական անկում է կանխատեսվում նաև Ռուսաստանում։ 2017 թվականին երկրում բնակվել է 143.9 մլն մարդ, 2030 թվականին այնտեղ կմնա 140.5 մլն մարդ։








































