Saturday, 20 06 2026
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

Որքա՞ն պիտի շարունակվեն բանակցությունները. երկո՞ւ, երե՞ք, հի՞նգ, թե՞ քսան տարի. Գրիգորի Տրոֆիմչուկ

Պաշտոնական Մոսկվան շարունակում է ակտիվորեն ազդակներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ փուլային մոտեցման մասին վերջին հայտարարությունից հետո խնդրին անդրադարձել է նաև արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ ասելով, որ անհրաժեշտ է բարձրացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետությունը, ոչ թե ակտիվությունը: Այս լույսի ներքո հետաքրքիր է նաև այն տեղեկությունը, որ Ռուսաստանի արտգործնախարարը փետրվարի 1-ին քննարկելու է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը կարծիք հայտնեց, Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել այն խնդրի առնչությամբ, որ բանակցային գործընթացը 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո բավական ակտիվ է ընթանում, բայց արդյունքները քիչ են, և դա լարվածություն է առաջացնում բանակցային պրոցեսում:

«Ըստ երևույթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ադեկվատ, իրատեսորեն է գնահատում այս իրավիճակը և հասկանում է, որ մասնավորապես Ադրբեջանի մոտ հարցեր են կուտակվում՝ կապված հատկապես բանակցությունների արդյունավետության հետ: Հարցն այսպես է դրված՝ առկա բոլոր փաստաթղթերի խորապատկերին որքա՞ն կարող է շարունակվել բանակցային գործընթացը: Շուտով կլրանա 2016 թ. Ապրիլյան պատերազմի երկրորդ տարին: Եվ որքա՞ն պետք է կողմերը շարունակեն բանակցել. երկո՞ւ տարի, երե՞ք տարի, հի՞նգ տարի, իսկ գուցե քսա՞ն տարի՝ ինչպես եղավ բանակցությունների նախորդ փուլում՝ նախքան Ապրիլյան պատերազմը: Սա այսօր հիմնական հարցն է: Հարկավոր են ինչ-որ տեղաշարժեր, որպեսզի այս բանակցային գործընթացը կարողանա շարունակվել, նույնիսկ եթե չլինեն արմատական լուծումներ, որոնք պահանջում է Ադրբեջանը»,- մեկնաբանեց փորձագետը:

Բայց չէ՞ որ Հայաստանը ևս ունի սկզբունքային պահանջներ բանակցությունների շրջանակներում: Օրինակ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքների և տարրերի ու մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, որը Բաքուն մերժում է կատեգորիկ կերպով: Մինչդեռ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել խնդիրն այնպես, կարծես թե միայն Ադրբեջանն է շահագրգռված, որպեսզի առաջընթաց լինի հակամարտության կարգավորման մեջ:

Դիտարկմանը Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, թե քանի որ քննարկում ենք Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, ապա նախ և առաջ պիտի ելնենք Ռուսաստանի դիրքորոշումից և հասկանանք Մոսկվայի մեծ դերը այս պրոցեսում: Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի կոչը կողմերին՝ գտնելու փոխզիջում, ստեղծում է շփման եզրեր, ուստի պետք է կենտրոնանալ ոչ թե նման բարդ խնդիրների վրա, այլ փորձել փոխզիջումային սկզբունքի հիման վրա հասնել ինչ-որ պրակտիկ արդյունքների:

«Պետք չի սպասել, թե երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կհասնեն փաթեթի բոլոր հարցերի շուրջ: Հարկավոր է աշխատել այն փոխզիջումային հիմքի վրա, որն արդեն կա: Ես կելնեի այն առաջարկից, որն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահը»,- կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի հետ Լավրովը քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերի այն նույն համալիրը, որը մշտապես քննարկվում է: Տրոֆիմչուկի խոսքերով՝ սա ընդունված պրակտիկա է: Ռուսաստանի արտգործնախարարը սովորաբար հանդիպում է նորանշանակ պաշտոնյաների հետ և տեղեկացնում է նրանց կարգավորման ընթացքի մասին:

«Փետրվարի 1-ի հանդիպումը ինքնին շատ կարևոր է Ռուսաստանի համար: Ռուսաստանը, բնականաբար, հանդիպում է բոլոր նոր դեմքերի հետ՝ ինչպիսն, օրինակ, ԱՄՆ-ի նոր համանախագահն էր Մինսկի խմբում՝ Էնդրյու Շոֆերը: Քննարկում է խնդիրները, տեղեկացնում է գործընկերներին ընթացքի մասին, բայց այս ամենը մտնում է տեխնիկական միջոցների հավաքակազմի մեջ, սակայն մենք պետք է խոսենք գործնական արդյունքի մասին, որովհետև եթե այն չլինի, դա լուրջ լարվածություն կարող է առաջացնել գործընթացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում