Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում կայանալիք «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղը: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
Ֆուտբոլիստը ցավեր է զգում ոտնաթաթի հատվածում: Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ խաղերին նա մասնակցել է ցավազրկողների օգնությամբ: Բացի այդ, պորտուգալացին բաց է թողել թիմի վերջին մարզումը:
Ֆուտբոլիստի՝ խաղին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը թիմի մարզչական շտաբը կկայացնի այսօր՝ Ռոնալդուի բուժզննում անցնելուց հետո:







































