Բրիտանացի պաշտոնյաներն այսուհետ չեն կարողանա արտասահմանցիներից ստանալ էլեկտրոնային նվերներ. հատուկ ծառայությունները մտահոգվում են տեղեկատվական անվտանգության համար՝ հայտնում է NEWSru.com-ը:
Գաղտնալսման հետ կապված բազմաթիվ սկանդալներից հետո բրիտանացիները լրջորեն մտահոգված են լրտեսությունից պաշտպանվելու խնդրով:
Սանկտ Պետերբուրգում կայացած G20-ի ժամանակ բոլոր պատվիրակներին նվիրել էին ֆլեշներ ու հեռախոսի լիցքավորման քարտեր, ինչը անհանգստություն էր պատճառել իտալացի լրագրողներին:
Այսուհետև Մեծ Բրիտանիայի պետական ծառայողներին արգելվում է ընդունել նվերներ՝ տարբեր էլեկտրական սարքավորումների ու սարքերի տեսքով:
Ինչպես բացատրել է բրիտանական ծառայությունների ղեկավարը, այդ միջոցառումը կապված է գաղտնալսման օբյեկտ դառնալու ռիսկի հետ:








































