ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ աշխատակիցներից չի պարզում իրեն ներկայացրած հետախուզական նյութերի աղբյուրները, սակայն խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսումից:
«Երբ ինձ ներկայացնում են հետախուզության տվյալներ, հատկապես, երբ դա վերաբերում է այնպիսի դաշնակիցների, ինչպիսին Գերմանիան է, ես չեմ հետաքննում, թե որտեղից ենք վերցրել հստակ տեղեկատվություն»,- ասել է Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ամերիկյան հետախուզության տեխնիկական հնարավորություններն այնքան են աճել, որ առաջ են անցնում գոյություն ունեցող սահմանափակումներից, այդ պատճառով այս ոլորտում աշխատանքը վերակառուցվում է:
«Նախկինում ես ունեի անգիր անողի հեղինակություն, ով փորձում է հասնել ամեն ինչի, ով խորասուզված է մանրամասների մեջ: Կարծում եմ, որ այս կարծրատիպն ավելի ճշմարիտ է, քան վերջինը»,- ասել է նախագահը՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե ոմանց կարծիքով՝ Օբաման միշտ չէ, որ բարձրության վրա է և չի իմացել որոշակի բաների մասին:










































