Այսօր ԱՄՆ-ում կկայանա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում միմյանց դեմ կմենամարտեն նաև անպարտելի բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանն (33-0-1, 21) ու Դեմիտրիուս Անդրադեն (19-0, 13):
Նրանք կպայքարեն առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար:
«Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը երազանքս է: Մարզվել եմ ամբողջ կյանքիս ընթացքում՝ սպասելով այս մենամարտին: Շատ լավ եմ պատրաստված և ցանկանում եմ իսկական շոու կազմակերպել:
Մտադիր եմ անել այնպես, որ Top Rank-ը հպարտանա իր՝ ինձ հետ պայմանագիր ստորագրելու որոշմամբ: Կարիերաս սկսել եմ Top Rank-ի հետ և այս կազմակերպության հետ էլ կավարտեմ այն»,- հայտարարել է Մարտիրոսյանը:







































