Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Մարզվանում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը

Ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ամասիա նահանգի Մարզվան (ներկայիս՝ Մերզիֆոն) քաղաքում բացվել է այդ շրջանի լուսանկարիչ՝ հայտնի Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը, որն ընդգրկում է 1872-1923թթ. ժամանակաշրջանը:

Նախաձեռնության հեղինակն է Դիլդիլյան ընտանիքի երրորդ սերնդի անդամ Արմեն Ցոլակ Մարսուբյանը: Նա ընտանեկան արխիվներից հանել է իր նախնիների՝ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում, Գոնիայում և Ամասիայում կատարած և պատմական բացառիկ նշանակություն ունեցող 600-ից ավելի լուսանկարները: Այս տարվա ապրիլին դրանք արդեն ցուցադրվել էին Պոլսում:

Այս գործերը Ցոլակ և Արամ Դիլդիլյանների հայրենի քաղաքում՝ Մարզվանում, ցուցադրվում է առաջին անգամ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մարզվանի քաղաքապետ Իսքենդեր Դողրուն, պաշտոնատար այլ անձինք:

Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների և նրանց քրոջ, իր մոր՝ Հայկանուշի հուշերը հաջորդ սերունդներին է փոխանցել Մարիձա Մետաքսյանը: Վերջինիս եղբորորդին էլ՝ ֆրանսաբնակ Հայկ Տեր-Հարությունյանը, այդ հուշերը վերջերս մեկտեղել էր ֆրանսերեն Une enfance à Marzevan խորագրով գրքում:

Թուրքական մամուլը այս առթիվ սյունակներ էր տրամադրել Դիլդիլյան ընտանիքի շառավիղների՝ երկիր վերադարձին: Դրանցից է «Թարաֆ» թերթում լույս տեսած հոդվածը՝ «Իրենց իսլամացրած մեծ հոր տան մեջ» խորագրով: «Փոխանակ մեռնելու, մահմեդականացումը ընտրած 17 հայեր երկու տարի նկուղում են ապրել» ենթախորագրում թերթը ներկայացնում է Դիլդիլյան գերդաստանի ոդիսականը՝ բացատրելով. «Մերզիֆոնցի Դիլդիլյան ընտանիքը 90 տարի հետո լուսանկարներով վերադարձավ իր հայրենիք, որտեղից հեռացել էր 1915-ի ջարդից 8 տարի հետո: Ընտանիքի երեք թոռները՝ պրոֆ. դոկտոր Արմեն Ց. Մարսուպյանը, Հայկ Տեր-Հարությունյանն ու Ռաշել Դիլդիլյանը իրենց մեծ հայրերի լուսանկարները ներկայացրել են Մերզիֆոնի Թաշհանի իրենց հայրենակիցներին…»:

Այս լուսանկարների ցուցահանդեսը «վկայություններ են՝ մի հայ ընտանիքի կորուսյալ անցյալի մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում