Հինգշաբթի օրը գրոհայինները ականանետային հարձակում են գործել Դամասկոսի մոտ գտնվող Սեյիդա Զեյնաբի՝ շիաներին պատկանող մզկիթի վրա: Այնտեղ է գտնվում Մուհամմեդ մարգարեի թոռնուհու և Ալի իմամի դստեր գերեզմանը: Շինությանը հասցվել է նյութական վնաս, վիրավորվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 5 երեխա:
Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայի մայրաքաղաքի Ջերմանա արվարձանը և Կասաա առևտրական թաղամասը, որտեղ զոհվել է 1, վիրավորվել 7 մարդ:
Իսկ Դամասկոսի կենտրոնում՝ Բեբ Թումա քրիստոնեական թաղամասում ռումբն ընկել է դպրոցի վրա: Բարեբախտաբար, երեխաներից ոչ ոք չի տուժել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:









































