Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինի շրջանում քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատների զինվորները Թուրքիայի ռազմա–օդային ուժերի ինքնաթիռ են խփել, – ԶԼՄ–ներին հայտնել են քրդական աղբյուրներից։

«Աֆրինի Շեխուրզե գյուղի մետ (Շիեի շրջան) քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատների զինվորները թուրքական ինքնաթիռ են խփել”,– հաղորդել է գործակալության զրուցակիցը։ Աղբյուրը սակայն չի նշել, թե երբ և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։











































