Սիեթլի Starbucks սրճարաններից մեկում, փորձնական կարգով, միայն անկանխիկ վճարումներ են ընդունվելու։
Այսպիսով, կազմակերպությունում հույս ունեն արագացնել սպասարկման տեմպը։

«Starbucks-ում միայն բացատրել են, որ փորձի պատճառը հերթերն են։ Անկանխիկ վճարումները նաև կբարձրացնեն վճարումների անվտանգության մակարդակը. հաճախորդները ստիպված չեն լինի հանել դրամապանակը, գումարը, իսկ հանցագործների մոտ գողության գայթակղություն չի առաջանա» – ասվում է հաղորդագրության մեջ։










































