«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում հայտարարեց, որ դատավոր Մեսրոպ Մակյանին համարում է այնպիսի մարդ, որի «խիղճը դեռ կա»։
«Հիմա դուք հայտնվել եք մի կարգավիճակում, որ պարտադրված պատանդ եք վերցնում։ Ախր դա քիչ է, մի հատ էլ դուք ինքներդ եք հայտնվել պատանդի կարգավիճակում։ Ես մի զուգահեռ կանցկացնեմ. երբ ադրբեջանական բանակը խայտառակ նահանջում էր, և երբ բերեցին իրանց հրամանատարին ու հանեցին Ժիրայր Սեֆիլյանի բատալյոնի առաջ, հետևը դրեցին «заградительный огонь», այսինքն՝ նահանջողներին գնդակահարում էին։
Հիմա մենք հայտնվել ենք Քեմալ Աթաթուրքի վագոնում։ Պարտադրված մի խայտառակ պայմանագիր պտի ստորագրենք։ Ստորագրողներից մեկը դուք եք լինելու։ Մեր բոլորիս ստորագրությունը անվավեր է։ Հըլը դուք պատկերացրեք ձեր կարգավիճակը, եթե նույնիսկ էդ իրավիճակում մեղադրողները լինեն Զանգին ու Զրանգին։ Պատկերացրեք՝ ինչ խայտառակ կարգավիճակում կհայտնվեք դուք», – դատական նիստի ժամանակ հայտարարեց Պավել Մանուկյանը։









































