Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՊԵԿ-ը տնտեսվարողներին է ներկայացրել հարկային ռիսկերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային քննարկումները: Արդեն իսկ կայացած 7 հանդիպումներում կոմիտեն տնտեսվարողներին է ներկայացրել ոլորտային ռիսկերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմնական խնդիրը՝ գործարքների ամբողջական փաստաթղթավորումն է. դրա վերաբերյալ կա նաև երկրի նախագահի հստակ հանձնարարականը: Եթե գործարքները ճիշտ և ամբողջական փաստաթղթավորվեն, ապա հարկերի հաշվարկման առումով խնդիրներ և ռիսկեր չեն արձանագրվի»,-ընդգծել է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Նախորդ տարվանից մեկնարկած ՊԵԿ-բիզնես երկխոսության արդյունքում, ըստ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի, արձանագրվել է իրացման շրջանառությունների և վճարված հարկերի ավելացում. «Թեպետ որոշ տնտեսվարողներ էականորեն բարելավել են հարկային վարքագիծն, այնուամենայնիվ, ռիսկեր դեռ կան: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, չգրանցված աշխատողներ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որ բնորոշ են գրեթե բոլոր ոլորտներին»:
Սուպերմարկետների և մանրածախ առևտրով զբաղվողների մոտ արձանագրվել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրում, ալյուրի արտադրության ոլորտում՝ առանց փաստաթղթի ցորենի ձեռքբերում գյուղմթերք արտադրողներից, որոնք նույնպես իրացվել են առանց փաստաթղթի: Հրուշակեղենի, թռչնի մսի, ձվի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է արտադրական նորմերի ուռճացում, պարենային ապրանքների ներմուծման բնագավառում հարկային հաշիվներով գների խախտում, չգրանցված աշխատողների ռիսկեր և այլն: Կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել խնդիրները: Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնուրույն հայտարարագրել պակաս վճարված հարկերը՝ զերծ մնալով հսկողական միջոցառումներից:
Երկխոսության ձևաչափով բիզնեսի հետ քննարկումները շարունակվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում