Եվրախորհրդարանի դիտորդների առաքելությունը, որի կազմում են Ալեքսանդր Կվասնևսկին, Փեթ Քոքսը, մեկ շաբաթ է տվել Ուկրաինային, որպեսզի վերջինս ընդունի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ օրենքները, հաղորդում է Interfax-ը:
Հաղորդվում է, որ մնացել է լուծել «Տիմոշենկոյի հարցը», ինչպես նաև ընդունել Ուկրաինայի դատախազության և ընտրական օրենսդրության բարեփոխման մասին օրենքները:
Քոքս-Կվասնևսկի հանձնաժողովը հաշվետվությունը Եվրախորհրդարանին պետք է ներկայացնի նոյեմբերի 14-ին:











































