Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում տղամարդը ձերբակալության ժամանակ կծել է ոստիկանական շանը, հայտնում է Reuters գործաալությունը։
Ոստիկանները ժամանել են տուն, որտեղ սպանություն էր տեղի ունեցել։ Շենքում գտնված երկու հանցագործները դիմակայություն են ցույց տվել։
«Նրանցից մեկը կծել է շանը, շունն էլ նրան է կծել ի պատասխան, որից հետո աշխատակիցները ստիպված են եղել էլեկտրաշոկ կիրառել»,-ասել են ոստիկանները՝ նշելով, որ նման երևույթի առաջին անգամ են ականատես լինում։
Լեյտենանտ Ջեյսոն Կիլարիի խոսքով՝ շունը լուրջ վնասվածքներ չի ստացել։
Արդյունքում տղամարդկանց դեմ առաջադրվել են ոչ միայն սպանության, այլև ոստիկանոթյան ծառայողներին դիմակայելու և շան վրա հարձակվելու մեղադրանքներ։











































