Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ոստիկանությունը կարող էր միջամտել Շանթ Հարությունյանի հայտարարությունները լսելուց հետո»

Նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկին մեղադրյալ Շանթ Հարությունյանի ձերբակալությունից հետո բազմաթիվ մեկնաբանություններ են հնչում ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ: Շատերի պնդմամբ՝ ոստիկանները կարող էին միջոցներ ձեռնարկել ոչ թե Հարությունյանի կազմակերպած «հեղափոխության» օրը, այլ ավելի վաղ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա օրեր շարունակ բենզինով նախագահական նստավայրը վառելու հայտարարություններ էր անում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանը կարծիք հայտնեց, որ թեպետ ոստիկանները կարող էին միջամտել ավել վաղ, բայց այս դեպքում էլ նրանց գործողությունները համաչափ էին. «Եթե ոստիկաններն ունեն օպերատիվ տեղեկություն, որ պատրաստվում են հակաիրավական գործողություններ, արդեն ոստիկանությունն է որոշում՝ միջամտի թե ոչ: Մի կողմից՝ ոստիկանությունը կարող է օպերատիվ հետախուզական գործողությունները երկարացնել, որպեսզի համոզվի հակաիրավական գործողություններ կատարվում կամ նախապատրաստվո՞ւմ են, որպեսզի հավաստիանա, հետո նոր միջամտի, որպեսզի նրանց հանրահավաքի հնարավորությունը լինի՝ անձանց ազատ հավաքների իրավունքն է:

Ոստիկանությունը թույլ տվեց, որ օգտվեն հանրահավաքի, ազատ խոսքի իրավունքից, և այն պահին, երբ երթին էին ուզում գնալ (չգիտեմ այն թույլատրված էր, թե ոչ), և երբ Հարությունյանը մտավ փողոցի այն հատվածը, որը խախտում էր օրենքը՝ ոստիկանությունը որոշեց միջամտել»:

Ղազարյանի հավաստմամբ՝ այդ ընթացքում սկսվեցին հակիրավական գործողությունները, և ոստիկանության պատասխանն առավել շոշափելի բնույթ կրեց՝ սկսեցին ուժ կիրառել․ «Իմ կարծիքով՝ ուժի կիրառումը համաչափ էր, որովհետև նախ և առաջ մահաբեր ուժ չի կիրառվել, հետո՝ թույլատրվում է ձերբակալելիս կիրառել ուժ, անհրաժեշտությունը չգերազանցող:

Ըստ իս՝ անհրաժեշտությունը չի գերազանցել, որովհետև մենք տեսնում ենք դիմադրության փաստ, առկա էր ոստիկանների հրահանգին չենթարկվելու փաստ, և փաստորեն նրանք վտանգ էին նեկայացնում՝ պայթուցիկ նյութեր սկսեցին կիառել:

Չեմ կարող ասել՝ բենզինով շշեր կայի՞ն, թե՞ ոչ՝ մենք չտեսանք, բայց կար տրանսպորտի աշխատանքը խաթարող գործողություններ՝ այդ ամենը փողոցում և ոչ թե մայթին էր կատարվում»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ շատ կարևոր է գնահատել նպատակները՝ հանրահավաքը խաղաղ նպատակո՞վ է, թե՞ ոչ․ «Մի մասով խաղաղ է, մյուս մասով՝ Շանթն այնպիսի հայտարարություններ էր անում, որոնց մեջ բռնության կոչ կա, առ այն՝ գնամ նախագահականը վառեմ, պայթեցնեմ: Դրա համար իրենք իրենց խոցելի վիճակում են դնում և հիմքեր ստեղծում, որպեսզի ոստիկանությունը միջամտի և դադարեցնի երթի ու հանրահավաքի իրավունքը:

Ինչքան ես տեսնում եմ լրատվամիջոցների տրամադրած կադրերը՝ ոստիկանության գործողությունները իրավաչափ էին»,- ընդգծեց Արա Ղազարյանը:

Մեր այն հարցին, թե փաստորեն համաչա՞փ էր այդքան ուշ միջամտելը, երբ Հարությունյանն օրեր շարունակ բենզինով նախագահական նստավայրը վառելու հայտարարություններ էր անում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա արդեն ոստիկանությունն է որոշում, որ պահին միջամտի: Հայտարարությունները, բռնության կոչերը լսելու պահից ոստիկանները կարող էին միջամտել, բայց ոչ թե ձերբակալեին, այլ կարող էին հրավիրել ոստիկանություն և բացատրություն պահանջել: Թե ինչու ոստիկանությունը չի միջամտել, կա երկու մեկնաբանություն՝ վստահ չի, որ իրենց գործողությունները հակաիրավական են և թույլ է տալիս իրենք օգտվեն իրենց իրավունքներից, և սպասողական վիճակի մեջ է: Կամ էլ՝ ոստիկանությունը օպերատիվ հետախուզական միջոցներ է կիրառում, որպեսզի ավելի շատ փաստեր հավաքի նրանց հակաիրավական գործողությունների վերաբերյալ և ճշգրտի անձանց շրջանակը:

Կարելի է ասել, որ կուլմինացիան ձերբակալումն էր, երբ նրանք հասկացան, որ այդ անձանց գործողությունները հակաիրավական են: Հիմա արդեն դժվար է գնահատել, թե ինչու ուշ միջամտեցին: Դա արդեն քրեական գործի շրջանակներում կարող է քննության առակա դառնալ: Ոստիկանությունը կարող է ասել, որ գաղտնի միջոցներ էի կիրառում և փորձում էի ճշտել՝ դրա համար տարբեր միջոցներ կան` խոսակցությունների, հեռախոսազանգերի գաղտնալսումը: Դրանք, իհարկե, օրենքով սահմանված կարգով են արվում՝ դատարանի որոշում և այլն… այդ ամենը դատարանում կպարզվի:

Իսկ արդյոք այդտեղ սադրանք կա թե ոչ՝ դա արդեն հետաքննության արդյունքում պետք է պարզվի»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում