Այս տարի իրենց 50-ամյակն են տոնում ամենահայտնի լեհական մուլտիպլիկացիոն հերոսներ Լյոլեկն ու Բոլեկը, տեղեկացնում է ITAR-TASS-ը: 2 հերոսների մասին ժապավենի առաջին սերիան թողարկվել է 1963-ին:
Հոբելյանի առիթով հերոսների հայտնի քաղաքում՝ Բելսկո-Բյալայում կազմակերպվել է 3-օրյա փառատոն՝ մրցույթներով, թատերական ներկայացումներով, երաժշտական փառատոներով, վարպետության դասերով:
Կես դար առաջ մուլտֆիլմը ստեղծողներն անգամ չէին մտածում, որ Բոլեկն ու Լյոլեկը նման ֆուրոր կառաջացնեն, որ նրանց արկածները կդիտեն միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, ու որ մուլտֆիլմի հերոսները Լեհաստանում կարժանանան հուշարձանի:
Կերպարների նախատիպեր էին հանդիսացել ռեժիսոր Վլադիսլավ Նետրեբեցկոյի որդիները՝ Յանն ու Ռոմանը:










































