Տպավորություն է, որ կառավարությունը եկել է արդարանալու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում ընթացող «Գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին:
«Գնաճային ճնշումը կառավարության գործողությունների արդյունքն է, որոնք պարզապես չեն կատարել իրենց տրված պարտականությունները: Արդարացումը կատարվեց երկու ներկայացուցիչների՝ տրանսպորտի փոխնախարարի և ՏՄՄՊՀ նախագահի միջոցով, որոնց ելույթները հակատնտեսական էին: Սպեկուլյատիվ գնաճի մեղավորները իրենք են»,-նկատեց Արիստակեսյանը:
Ըստ տնտեսագետի՝ ԱԺ-ում չներկայացվեց մի քայլ, որով կարող է մեղմվել գնաճը:









































