Այսօր գլխավոր դատախազությունում Armenia Today լրատվական կայքի համակարգողԱրգիշտի Կիվիրյանին փոխանցեցին որոշում, ըստ որի` նրա նկատմամբ առաջադրվում է երկու մեղադրանք՝ օգոստոսի 1-ին Կոմիտաս 5-ում բախումներից մեկի ժամանակ բերման ենթարկվելիս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և հանցագործության մասին սուտ մատնություն տալու:
Արգիշտի Կիվիրյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է տորագրությունը, բայց նա չի բացառում, որ Հայաստանում նման իշխանությունների և ապօրինության պայմաններում գործը կհասնի ձերբակալության:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ նման կերպ փորձում են լռեցնել հասարակության ակտիվ մասին. «Այսօր բացառիկ մեղադրանք է առաջադրվել Արգիշտի Կիվիրյանին, մենք չենք վստահում նախաքննական մարմնին և նրա արդարությանը, դրա համար էլ մենք կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած փաստերը և կբացահայտենք ճշմարտությունը»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































