ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին հայտնի գերմանացի ձեռնարկատեր Ռեյնհարդ Մոնի անվան մրցանակ է շնորհվել: Այն շնորհվում է Բերտելսմանի հիմնադրամի կողմից քաղաքացիական նախաձեռնությունների հաջող իրականացման համար:Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Գյուտերսլո քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես ասվում է հայտարարությունում, շատ առաջադեմ նախաձեռնություններ, որոնք այսօր իրականացվում են քաղաքականությունում, տնտեսությունում և հասարակությունում՝ գլոբալ, ազգային և տեղական մակարդակներով, կապված են Անանի անվան հետ:
Անանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997-2007 թվականներին: 2001 թվականին նա Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել:
Մոնի անվան մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ, մրցանակակիրը պարգևատրվում 200 հազար եվրոյով:










































