Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Ս… քաշի ստեղից, ինձ խառնում ես ուրիշների հետ․ շարքային «գողականը» ծեծելով վայր է գցել զինվորին ու նստել վրան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վահագն Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

21-ամյա Վահագն Գրիգորյանը ժամկետային զինծառայող է, շարքային:

Ըստ դատական ակտի՝ Գրիգորյանը 2013 թվականի հունիսի 5-ին, առավոտյան ժամը 9-ին զորամասի ֆուտբոլի դաշտի հարակից տարածքում անցկացվող պարապմունքին մասնակցելու փոխարեն պառկել է խոտերին ու չի կատարել իր պարտականությունները:

Շարքային Գրիգորյանին դիտողություն է արել դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Հ.-ն:

Վահագն Գրիգորյանը, սակայն, ըստ դատական ակտի, անպարկեշտ կերպով ստորացրել է լեյտենանտի պատիվն ու արժանապատվությունը և վաշտի անձնակազմի ներկայությամբ նրա դիտողություններին պատասխանել է. «Արա՛, կարողա՞ դու լավ չես, ինձ խառնում ես ուրիշների հետ»:

Ապա «բոլորից տարբերվող» զինվորը պառկած տեղից վեր է կացել, մոտեցել լեյտենանտին, բռնել նրա համազգեստից ու քաշքշել:

Լեյտենանտը շարքային Վահագն Գրիգորյանին ներկայացրել է վերադաս հրամանատարին:

Սպայական սենյակ է մտել ավագ լեյտենանտ Ա. Մ.-ն, տեղեկացել Գրիգորյանի արարքի մասին ու ցանկացել է դիտողություն անել նրան, բայց Գրիգորյանն ավագ լեյտենանտին էլ «չի խնայել»: Ասել է. «Ս… քաշի ստեղից, մի հատ էլ խառնվեցիր, վատ ա ըլնելու»:

Ըստ դատական ակտի՝ Վահագն Գրիգորյանն իրեն «առանձնաշնորհյալ» է համարել ոչ միայն լեյտենանտների, այլ նաև համածառայող շարքայինների հանդեպ:

2013 թվականի հունիսի 5-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Գրիգորյանը բռնի գործողություններ է կատարել շարքային Ա. Ղ.-ի նկատմամբ, հալածել ու ծաղրել է նրան:

Ըստ դատական ակտի՝ Վահագն Գրիգորյանը շարքում քայլելու ժամանակ ոտքերով ու ձեռքերով հարվածել է ծառայակցի մարմնին, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, զորամասի ճաշարանում հացի խմորից գնդիկներ է սարքել ու դրանցով հարվածել զինվորի գլխին ու մարմնին, ձևացնելով, թե քնած է՝ ձեռքերով պարբերաբար հարվածներ է հասցրել նույն զինվորի գլխին ու դեմքին, զորամասի հրաձգարանում բռնել է նրա պարանոցից, վայր է գցել, ապա նստել վրան:

Զինվորը, հոգեպես ճնշված ու վախեցած լինելով, նախընտրել է քնել ուրիշ վաշտի ննջարանում, որպեսզի խուսափի Գրիգորյանի հետ հանդիպելուց ու նրա սպառնալիքների իրականացումից:

Վահագն Գրիգորյանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանը Վահագն Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին, 360 հոդվածի 2-րդ մասով նախատեսված 2 դրվագով հանցագործություններ կատարելու համար ու վերջին հաշվով դատապարտել է պատժի՝ 6 ամիս կարգապահական գումարտակում պահելու ձևով:

Պատժի սկիզբը կհաշվվի Գրիգորյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող Վ. Շելելենկյանը, ում կարծիքով Վահագն Գրիգորյանի նկատմամբ դատարանը մեղմ է եղել, նրա արարքներին համաչափ՝ պետք է սահմանվեր ավելի խիստ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում