ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վերաքննիչ դատարանում, դատավարության հենց սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արամ Արամյանին: «Նա իր մեղադրականում միտումնավոր չի ընդգրկել կարեւոր փաստերը: Ես ելույթում փաստերով կապացուցեմ ձեզ, որ նա խեղաթյուրել է փաստերը: Նա պատվեր է կատարում: Դատարանն էլ արտագրել է մեղադրողի գրածը: Նման մեղադրող չի կարող լինել»,- ասաց Սամվել Բաբայանը:
Դատախազն առարկեց միջնորդության դեմ, դատարանն էլ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նա մերժեց միջնորդությունը:







































