Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դարպասապահների՝ Չեմպիոնների Լիգայում անցկացրած խաղերի թվով Վիկտոր Վալդեսը երկրորդն է:
Նշվում է, որ «Միլան»-ի դեմ երեկ կայացած խաղից հետո (3:1) Վալդեսը մրցաշարում անցկացրած խաղերի թիվը հասցրեց 108-ի:
Այսպիսով՝ Վալդեսը գերազանցեց գերմանացի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի ցուցանիշը: Չեմպիոնների Լիգայում անցկացրած խաղերի թվով դարպասապահների շրջանում առաջին տեղում է Իկեր Կասիլյասը (133 խաղ):




































