Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Վիլնյուսյան հռչակագիրը պատրաստվելու է գագաթնաժողովի ժամանակ, մնացածը շահարկումներ են․ Պիտեր Ստանո

Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե հրապարակվել է Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագիծը, որում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հատվածը դատարկ է:

«Առաջին լրատվական»-ին խնդրանքով ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի օգնական Պիտեր Ստանոն անդրադարձավ Վիլնյուսյան ամփոփիչ հռչակագրի տեքստին, որի մասին այդքան խոսվում էր, և որի վերաբերյալ տեղեկատվական արտահոսք տեղի ունեցավ:

Նա տեղեկացրեց, որ հռչակագիրը պետք է համաձայնեցվի և հրապարակվի հենց Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում: Ուստի, նրա համոզմամբ, կարիք չկա նույնիսկ անդրադառնալ այն բոլոր շահարկումներին և պնդումներին, թե դա հռչակագրի սևագիրը կամ հաստատված, բայց արտահոսքի ենթարկված տեքստն է: Ըստ նրա` Վիլնյուսյան գագաթնաժողովի հռչակագիրը վերաբերելու է ԵՄ Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերություններին: Ի հավելումն, նրա խոսքով, իրենք լիահույս են, որ հնարավոր կլինի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ:

Անդրադառնալով հայաստանյան խոսակցություններին, թե Վիլնյուսում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հռչակագիր է սպասվում` Փ. Ստանոն ասաց, որ բազմիցս են կրկնել, թե Վիլնյուսում հնարավոր չի լինելու Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր նախաստորագրել Հայաստանի Մաքսային միությանն անդամակցությունից բխելիք հակասությունների պատճառով: Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ իրենք հայտարարել են Հայաստանի հետ իրենց հարաբերությունները շարունակելու հետաքրքրության մասին` այս պայմաններում այդ հարաբերությունները կառուցելով այն ամենի վրա, որը ձեռք է բերվել համագործակցության արդյունքում:

«ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ սերտ աշխատել, և մենք մշտական շփումների մեջ ենք` որոշելու մեր հարաբերությունների հետագա լավագույն ճանապարհը և համագործակցությունը դեպի առաջ: Մենք սպասում ենք մեր գործընկերներից լսել նրանց գաղափարները, լսել, թե ինչպես են նրանք ցանկանում հստակեցնել նոր հիմքը մեր հարաբերությունների համար, որտեղ Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր հնարավոր չէ»,- պարզաբանեց Պիտեր Ստանոն:

Մեր հարցին` Մինսկում կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ Ղազախստանն ու Բելառուսը դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, Հայաստանը այդ միությանը չմիանալու դեպքում կկարողանա՞ վերադառնալ Ասոցացման օրակարգին, Ստանոն արձագանքեց` ասելով, որ իրենք չեն մեկնաբանում հիպոթետիկ բնույթ կրող սցենարներ` ՙինչ կլինի, եթե՚: ՙՄենք գործ ենք ունենում փաստերի հետ, իսկ փաստն այն է, որ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ երեքից ավելի տարվա բանակցություններից հետո Հայաստանը վերջիվերջո որոշեց միանալ Մաքսային միությանը: Այս պայմաններում փնտրում ենք ճանապարհներ` ինչպես զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ` հարգելով ՀՀ որոշումը և կառուցելով այն ամենի վրա, որին հասել ենք»,- ասաց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի օգնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում