Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին կոչ է արել իր խաղընկերներին հավաքվել և հաղթանակ տանել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Նապոլի»-ի և «Մարսել»-ի դեմ խաղերում:
Դորտմունդի ակումբը զբաղեցնում է իր խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` զիջելով «Նապոլի»-ին և «Արսենալ»-ին:
«Այս հանդիպումը նման էր լոնդոնյան խաղին, միայն հակառակը` մենք վերահսկում էինք իրավիճակը, բայց պարտվեցինք: Առջևում երկու խաղ ունենք, որոնք պետք է հաղթենք: Անիմաստ է մտածել անցյալի մասին: Մենք չպետք է վրիպենք ապագայում»,- ասել է Բլաշիկովսկին:






































