Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Սքոթ Բասբին հայտնել է, որ ԱՄՆ-ը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձևի աշխատանքներին, որը կոչ է անում պաշտպանել համացանցում մասնավոր կյանքին չմիջամտելու իրավունքը:
Բանաձևի նախագիծը պատրաստել են Գերմանիան և Բրազիլիան՝ լրտեսման միջազգային սկանդալի ֆոնին, որն առաջացել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերից հետո: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում նախագծի քննարկումները սկսվել են դեռևս հոկտեմբերի վերջին:
«Մենք տեսել ենք բանաձևի նախագիծը, և մենք ակտիվորեն համագործակցում ենք բանաձևի հովանավորների, ինչպես նաև շահագրգռված այլ կողմերի հետ»,- ITAR-TASS-ը մեջբերում է Սքոթի խոսքերը:









































