ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է «168 ժամ» թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված «Թոշակառուն Հովիկ Աբրահամյանին մինչև ամսի 5-ը ժամանակ է տվել» վերնագրով հրապարակմանը, որում սոցիալական ծանր պայմաններում ապրող թոշակառու Ռիմա Թալանչյանը խորհրդարանի խոսնակին նամակ էր գրել պահանջելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը քննարկելու փոխարեն՝ վերանայել կենսաթոշակների բարձրացման հարցը:
«Եթե մինչև ամսի 5-ը իմ նամակին չարձագանքեք սպանելու եմ հոգեկան հիվանդ տղայիս և ես էլ ինքնասպանություն եմ գործելու, որի համար դուք եք մեղավոր լինելու»,- սպառնացել էր թոշակառու կինը:
Պարբերականը փոխանցում է, որ այդ հրապարակումից հետո Հ. Աբրահամյանի անունից նրա տուն են այցելել ինչ-որ մարդիկ և փոխանցել 100 հազար դրամ: «Ասացին Հովիկ Աբրահամյանն է ուղարկել: Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք »168 ժամ»-ի այսօրվա համարում:






































