Վաշինգտոնի հյուսիսարևելյան մասում անհայտ անձը չորեքշաբթի, օրը ցերեկով, ատրճանակից կրակ է բացել ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց ուղղությամբ: Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապես Քեթի Լանիերը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Միջադեպի հետևանքով երեք տղամարդիկ և 60-ամյա մի կին վնասվածքներ են ստացել: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Տուժած տղամարդկանցից երկուսի վիճակը ծանր է: Հարձակվողը ձերբակալվել է: Նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Երեկ հրաձգության ևս մեկ դեպք գրանցվել է Դեթրոյթում (Միչիգան): Զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ:
Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները՝ տղամարդը կրակ է բացել վարսավիրանոցի ուղղությամբ: Երբ այնտեղ գտնվող մարդիկ սկսել են փողոց վազել, հանցագործը սկսել է կրակել նրանց վրա:
Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել պարզել հրաձիգի ինքնությունը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հանցագործի գործողությունների շարժառիթը հայտնի չէ:









































