Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել հայկական կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել:
Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ այս շաբաթ` օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը: Սակայն Սերժ Սարգսյանի` դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































