Եղանակային առումով այս տարի բավական տաք ձմեռ է, ոմանք անգամ եղանակային անոմալիան տարվա հինգերորդ եղանակ համարեցին: Իսկ վերջին մի քանի օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղացած ձյանն այսօր բոլոր մարզերում ու մայրաքաղաքում հաջորդեց ջեմաստիճանի կտրուկ բարձրացում:
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թվականին գրանցված ռեկորդը՝ 12,0 աստիճանը:
Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում:











































