Ֆրանսիացի 79-ամյա դերասանուհի Բրիջիտ Բարդոն վաճառքի է հանել Փարիզում գտնվող իր բնակարանը, որտեղ նա ապրել է իր նախկին ամուսնու` գերմանացի միլիարդատեր Գունտեր Սաքսի հետ: Այս մասին հաղորդում է 7days.ru կայքը:
1902-ին կառուցված բնակարանը` մայրաքաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում, արժե 6.1 մլն եվրո: Երեք մեծ ննջասենյակ և մի քանի լոգասենյակ ունեցող բնակարանը հատկապես կարող է հարմարավետ լինել երիտասարդ զույգերի համար:
Բնակարանի դիզայնը մոդեռն ոճի է: Թանկարժեք կահույքը, որմնագորգերը և մարմարե արձանիկները դրան ճոխություն և արքայական շքեղություն են հաղորդում: Իսկ կենցաղային տեխնիկայի առկայությունն ամնևին չի փչացնում այս մթնոլորտը: Շքեղ բնակարանն ունի նաև սեփական այգի և պարասրահ:






































