Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Աշոտ Մանուկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ժոնաթան Լաքոտին: Քննարկվել են էներգետիկայի, ջրային տնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական փոգործակցության մասին՝ Աշոտ Մանուկյանն անդրադարձել է մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կարևորվել է Ֆրանսիայի կառավարության օժանդակությունը Վեդու ջրամբարի կառուցման գործում։ Ընդգծվել է «Վեոլիա ջուր» ընկերության դերը Հայաստանի ջրային տնտեսության կառավարման ոլորտում նոր որակ և մշակույթ ներմուծելու առումով։ Հաշվի առնելով ընկերության մեծ փորձը՝ քննարկվում են «Վեոլիա ջրի» հետ համագործակցության հնարավորությունները նաև էներգետիկայի ոլորտում։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Կոտայքի տարածաշրջանում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրի իրականացմանը։

Անդրադառնալով ատոմային էներգետիկային՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է գործակցությունը հատկապես աշխատած միջուկային թափոների կառավարման ոլորտում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ժոնաթան Լաքոտը նշել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում առաջնահերթ են էներգտիկային առնչվող հարցերը։ Մի շարք ֆրանսիական ընկերություններ արդեն աշխատում են այս ոլորտում։ Դեսպանի կարծիքով, հետաքրքրություններն անհամեմատ կակտիվանան մասնավոր-պետական հատված համագործակցության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, որին սպասում են բազմաթիվ ընկերություններ։

Տեղեկացնելով, որ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, նախարարը հորդորել է չսպասել վերջինիս ընդունմանը։

«Կառավարությունն ընդունել է այդ օրինագծից բխող հայեցակարգ, որն էլ հաջողությամբ գործում է։ Դրա շրջանակներում իրականացվող առաջին խոշոր նախագիծը «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրն է, որին մասնակցում է ամերիկյան «Ռոբինս» ընկերությունը»,-նշել է Աշոտ Մանուկյանը։

Երկրորդ խոշոր ծրագրի իրականացմանն ակնկալվում է ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության մասնակցությունը։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում պատրաստվում է Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի և կուտակիչի կառուցման առաջնեկային ծրագիր։ Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով սկսվել են շփումները կուտակիչներ արտադրող LG և TESLA ընկերությունների հետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցելու հարցերը առաջիկայում կքննարկվեն նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում