Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը Տրիպոլիի հարավ-արևմուտքում գտնվող բանտից հարցազրույց է տվել լիբանանյան հեռուստաալիքին: Ալ-Իսլամը, ում արտահանձնումը պահանջում է Հաագայի միջազգային քրեական դատարանը, կարճ մի քանի հարցի է պատասխանել: Նա հաստատել է, որ իրեն լավ է զգում, և իրեն թույլատրվում է այցելուների ընդունել:
Հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ սկզբում նա փաստաբանների միջոցով հրաժարվել է հարցազրույցից, սակայն այնուհետև համաձայնել է: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հարցին՝ կցանկանար դատարանի առաջ կանգնել Տրիպոլիո՞ւմ, թե՞ Զինտանում (գտնվում է մայրաքաղաքից 180 կմ հեռու), Ալ-Իսլամը պատասխանել է. «Զինտանը գտնվում է Լիբիայում: Ոչ մի տարբերություն չկա Զինտանի և Տրիպոլիի միջև»:
Նշենք, որ հենց Զինտանի բնակիչներն էին բռնել նրան 2011-ի նոյեմբերի 19-ին՝ հոր մահից մոտ մեկ ամիս անց:
Սեպտեմբերին լսումներից առաջ էր միայն կենտրոնական իշխանություններին հաջողվել նրան տեղափոխել Տրիպոլի:










































