«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներից Արմեն Ադամյանի հայրը՝ Անդրանիկ Ադամյանը, այսօր կրկին եկել էր Մաշտոցի պուրակ՝ որդուն տուն տանելու:
Հոր և որդու հանդիպումն այս անգամ չստացվեց, փոխարենը Անդրանիկ Ադամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց շատ է անհանգստացնում իր տղայի վարքագիծը: «Նա տուն չի գալիս, ասում է, թե հերթապահում է, ինչ է հերթապահում՝ ես չգիտեմ: Ես ուզում եմ, որ իմ որդին տուն գա ու նորմալ կյանքով ապրի՝ այսպես այլևս շարունակվել չի կարող»,- ասաց նա:
Անդրանիկ Ադամյանն ասաց, որ ինքն անձամբ մտածում է, թե Սամվել Ալեքսանյանը պարզապես վերանորոգել է «կռիսանոցը». «Իրենք ասում են, թե երևույթի դեմ են պայքարում և ոչ անձերի, բայց իրականում անձի դեմ են պայքարում, ինչի համար՝ չգիտես: Այդ մարդը ոչ մի բան էլ չի աղճատել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































