Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Իրավապաշտպան ակտիվիստները վերապատրաստվել են ԵՄ աջակցությամբ

Նոյեմբերի 6-ը, 2013թ., Երևան։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2013 թվականի նոյեմբերի 4 և 5–ին իրականացրել է երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով: Դասընթացին մասնակցել են քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 հոգի։

ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար նմանատիպ սեմինարները շատ կարևոր են: «Իրավական գիտելիքները զգալիորեն կօգնեն նվազեցնել ապօրինի ազատազրկվելու և խոշտանգումների ենթարկվելու ռիսկերը, եթե ինչ–որ պատճառներով նրանց բերման են ենթարկվել», նշեց Արման Դանիելյանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբաններ Տաթևիկ Ղարիբյանը և Աննա Մելիքյանը ներկայացրել են մարդու իրավունքների հասկացությունն առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող տեղական և միջազգային օրենսդրությունը, իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ մասնավորապես անդրադառնալով խաղաղ հավաքների, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին, ինչպես նաև ձերբակալվածների և կալանավորվածների իրավունքներին։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը ներկայացրել է խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մոտեցումները խոշտանգումների կանխարգելմանը՝ նշելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները։

Ձեռքբերած գիտելիքները կիրառելու և ամրապնդելու նպատակով դասախոսություններին զուգահեռ կազմակերպվեցին ինտերակտիվ խմբային աշխատանքներ և խաղեր, ինչպես նաև քննարկումներ մասնակիցներին հուզող հարցերի շուրջը: Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերի մասին, քննարկելու և արտահայտելու իրենց կարծիքը։

«Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության (90%) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (10%) համաֆինանսավորմամբ իրականացվող «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում