Սիրիայում զինված ընդդիմության գրոհայիններն արդեն երկրորդ օրն է ականանետային հարձակման են ենթարկում երկրի մայրաքաղաք Դամասկոսը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիջազ հրապարակում պայթյունի հետևանքով ութ մարդու զոհվելու մասին տեղեկատվությունից հետո հաղորդագրություններ տարածվեցին, որ ականանետային հարձակման է ենթարկվում Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասը:
«Սուրիա Ալ-Ան» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թաղամասում կան տուժածներ, որոնց թիվը չի հստակեցվում:
Դամասկոսի կենտրոնում ՝ Ալ-Զահրա շրջանում, որտեղ արկն ընկել է դպրոցի շենքի վրա, չորս երեխա է վիրավորվել:









































