Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ պատրաստ է խաղադաշտ դուրս գալ ցանկացած դիրքում: Իսպանացին գործել է պաշտպանության աջ եզրում, չնայած մի քանի մրցաշրջանների ընթացքում խաղում էր կենտրոնական պաշտպանությունում` ոչ միայն ակումբում, այլ նաև հավաքականում:
«Վերջին տարիներին հաճախ հանդես եմ եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն պատրաստ եմ հանդես գալ ցանկացած դիրքում: Կարևորն այն է, որ ընդգրկվեմ թիմի հիմնական կազմում:
Աջ պաշտպանությունում գործելն ինձ համար դժվար չէ: Մարզիչն ինձ ասել է, որ սա ժամանակավոր որոշում է, սակայն ես ջանք չեմ խնայի ցանկացած դիրքում լավ հանդես գալու համար»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ռամոսի խոսքերը:











































