Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 8, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում՝ Հիջազ հրապարակում, երկաթուղային ընկերության գրասենյակի մոտ:
Առայժմ պատահարի այլ մանրամասներ հայտնի չեն:







































