iTunes առցանց խանութում հայտնվել է նոր երգ՝ Զեմֆիրայի Someday-ի վոկալով: Someday թրեքի հետ կապված երգչուհու անունը խանութում չի հիշատակվում: Երգն իբրև թե ձայնագրվել է The Uchpochmack նախագծի կողմից (ուչպոչմակը հանդիսանում է Թաթարստանի և Բաշկիրիայի ազգային ուտեստը): Չնայած անգլիալեզու անվանմանը, երգը կատարվում է ռուսերենով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նոյեմբերի 19-ին The Uchpochmack-ը մտադիր է սինգլ թողարկել, որում կներառվեն երեք թրեքներ՝ արդեն թողարկված Someday-ը, ինչպես նաև Mistress-ն ու Lightbulbs-ը: Mistress երգի ձայնագրությանը մասնակցել է Դևիդ Բրաունը: Սինգլը կանվանվի First & Last` «Առաջին և վերջին»:
«Ապրել քո գլխում» ալբոմը Զեմֆիրայի 6-րդ և վերջին սկավառակն էր, որը թողարկվել է 2013-ի փետրվարի կեսերին:










































