Նոյեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Anonymous ցանցահենային խմբի կողմնակիցների միջև՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Շուրջ 1000 մարդ դուրս է եկել բրիտանական մայրաքաղաքի փողոցներ և Տրաֆալգարյան հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք:
Երթի մասնակիցների մեծ մասը եղել են Գայ Ֆոքսի դիմակներով: Ոստիկանության հետ բախումները սկսվել են քաղաքի կենտրոնում: Ցուցարարները հայտարարել են, որ մասնակցում են «Միլիոնավոր դիմակների երթին» և հանդես են գալիս խոշոր կորպորացիաների իշխանության և կոռումպացված քաղաքական գործիչների դեմ:
Համանման ակցիաներ են անցկացվել նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Բուլղարիայում և այլ երկրներում:








































