ԱՄՆ Իլինոյս նահանգի գլխավոր ասամբլեայի ստորին պալատը կողմ է քվեարկել միասեռական ամուսնությունների օրինականացմանը, չնայած կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բողոքներին՝ հաղորդում է BBC-ն:
Նահանգը, որտեղ իր քաղաքական կարիերան է սկսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, դարձել է 15-րդը երկրում, որն ընդունել է այդ օրենքը: Փաստաթղթին կողմ է քվեարկել նահանգի Ներկայացուցիչների պալատի 61 անդամ: Օրենքի ընդունման համար պետք էր 60 ձայն: Միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ հանդես է եկել 54 մարդ:
Այժմ օրենքը փոխանցվել է դեմոկրատ նահանգապետ Պատրիկ Քուինի ստորագրմանը:
Միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ հանդես էին գալիս շատ աֆրոամերիկացի օրենսդիրներ, որոնք արտահայտում են բողոքական եկեղեցու դիրքորոշումը: Իլինոյսում կաթոլիկ եկեղեցին ևս կտրականապես դեմ էր օրինագծի ընդունմանը:










































