Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Պատգամավորները բյուջետային հայտեր են ներկայացնում նաև իրենց բիզնեսի՞ շահերից ելնելով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, այս տարի Դուք որերո՞րդ բյուջեն եք ներկայացրել:

– Որպեսզի ամեն տարի ստիպված չլինեմ հաշվել, թե որերորդ բյուջեն եմ ներկայացնում, ասեմ, որ Ֆինանսների նախարարությունում աշխատում եմ 1997թ. փետրվարից: Եվ այդ ժամանակվանից ես եմ ներկայացնում ՀՀ պետական բյուջեի նախագծերը:

– Փաստորեն, արդեն 17 տարի բյուջետային հայտերն առաջինը գալիս են Ձեզ մոտ, և Դուք եք դրանք քննարկում:

– Այո, բայց եկեք այդ գործընթացը չանձնավորենք, քանի որ այդ ոլորտում շուրջ 50 հոգի է աշխատում: Ես ընդամենը համակարգում եմ այդ մարդկանց աշխատանքը: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ամբողջ բյուջեն ես եմ գրում:

– Ամեն տարի այդ հայտերն ուսումնասիրելիս ու բյուջեն կազմելիս՝ մարդկային առումով ի՞նչ զգացողություն եք ունենում, հատկապես` երբ այդ դեպքում ցանկությունների ու հնարավորությունների ահռելի անհամապատասխանություն կա:

– Իհարկե, միշտ ուզում ես, որ ավելի լավը լինի: Միշտ ուզում ես որպես մարդ ավելի  շատ ասելիք ունենալ: Ցանկությունները միշտ էլ կան, բայց ստիպված ես լինում սահմանափակել դրանք:

– Իսկ այս տարի ինչ-որ չափով բավարարվեցի՞ն այդ ցանկությունները, չէ՞ որ կառավարությունը եկող տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է նախատեսում:

– Իհարկե, այս բյուջեով որոշակի սոցիալական խնդիրներ լուծում են ստանում, բայց ասել, թե դրանից պետք է բավարարվել` այնքան էլ ճիշտ չի լինի: Բայց դեռ կան բավականին չլուծված խնդիրներ: Քննարկումների ժամանակ դուք տեսաք, որ բարձրացված հարցերի մի մասն արտացոլում էին իրականությունը: Սկսած շինարարությունից, ճանապարհաշինությունից շատ խնդիրներ ավելի շատ ուշադրության անհրաժեշտություն ունեն: Բայց այդ ցանկությունները սահմանափակվում են մեր եկամուտների հնարավորությունների շրջանակում:

– Իսկ բյուջետային հայտերի մեջ կա՞ն առաջարկություններ, որոնք շռայլություն են մեր հնարավորությունների պայմաններում, և մերժվում են Ձեր կողմից: Նախարարները կամ պետական այլ գերատեսչությունների ղեկավարներն իրենց առաջարկությունները կամ հայտերը կառավարության նշած առաջնահերթությունների՞ շրջանակում են ներկայացնում, թե՞ նրանց «ախորժակն» ավելի մեծ է լինում:

– Մեր խնդիրն է մեր ունեցած մուտքերի համապատասխան որոշել առաջնահերթությունները: Եվ մեզ համար գոյություն ունեն առաջնահերթ կամ ոչ առաջնահերթ ծախսեր տերմինները: Պետական բյուջեի շրջանակներում նախարարներն, իհարկե, ինքնուրույն որոշումներ կայացնում են, բայց դրանք վերջնական որոշումներ չեն: Վերջնական որոշումները կայացնում է կառավարությունը:

– Եվ մինչ կառավարությունը կհաստատի կամ կմերժի գերատեսչությունների ներկայացրած բյուջետային հայտերը, առաջին հերթին Դուք եք դրանք ընդունում կամ մերժում: Այդ առումով պետական կառավարման համակարգում կարծես թևավոր խոսք է դարձել` «Պավել Սաֆարյանը փող չի տալիս» արտահայտությունը:

– Իհարկե, դա բարդ գործառույթ է, բայց այդ հարցում պետք է լինեն մարդիկ, որ «չէ» ասեն: Իսկ դա ամենադժվար բանն է: Այո, առաջին «չէ»-ն մենք ենք ասում: Բայց թող տպավորություն չստեղծվի, որ երբ Սաֆարյանը «չէ» է ասում, դա «չէ» էլ դառնում է: Ես այդքան հզոր չեմ:

– Իսկ բյուջետային հայտերի դեպքում Ձեր «չէ՞»-ն է գերակշռում, թե՞ «այո»-ն:

– Վստահաբար՝ «չէ»-ն: Կայացված որոշումների մոտ 90 տոկոսը «չէ» է:

– Փաստորեն, մեր գերատեսչությունների ղեկավարները շռայլ ծախսեր են պահանջում:

– Մեր նախարարները, ինչպես ցանկացած բանական մարդ, ձգտում են ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ունենալ, որպեսզի կարողանան ավելի շատ ծրագրեր իրականացնել: Ես նաև բնական եմ դիտարկում մեր «չէ» ասելը, որովհետև մենք էլ դա անում ենք մեր առաջնահերթությունների և հնարավորությունների շրջանակներում:

– Իսկ շա՞տ են դեպքերը, երբ պաշտոնյան բյուջետային առաջարկներ է ներկայացնում՝ ելնելով իր սեփական բիզնեսի շահերից: Օրինակ` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումների ժամանակ պատգամավոր Արա Բաբլոյանը դիալեզի հետ կապված խնդիր բարձրացրեց: Հայտնի է, որ նրան պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում նման բուժծառայություն է մատուցվում: Իսկ թե գործադիր, թե օրենսդիր ոլորտի պաշտոնյաների մեծ մասը բիզնեսներ ունեն:

– Երբ հարց են ներկայացնում, շատ կարևոր չէ, այդ մարդն ի՞ր բիզնեսի շահերը, թե՞ ինչ-որ խնդիր է ներկայացնում: Հնարավոր է, որ պաշտոնյան իր բիզնեսի հետ կապ ունեցող հարցադրում է անում, բայց նաև պարզվում է, որ ճիշտ հարց է, և դրական լուծում է ստանում: Երբ ներկայացված առաջարկը կամ հարցադրումը տեղին է, անմտություն կլինի այն մերժել՝ պատճառաբանելով, թե կապ ունի իր բիզնեսի հետ: Մենք հարցը դիտարկում ենք բովանդակային առումով և չենք մտածում, թե դրա ակունքները կապված են նրա բիզնեսի հետ, հարևանն է ասել կամ այդ մասին երազ է տեսել:

– Ամեն դեպքում բյուջետային քննարկումների ժամանակ սեփական բիզնես շահերի հետ կապված լոբբինգ իրականացվում է:

– Եթե անգամ մարդը որևէ շահ չունի և հարց է բարձրացնում, դա էլ իր մեջ լոբբինգի էլեմենտ է պարունակում, քանի որ նա խոսում է ինքնահաստատվելու համար: Մարդ կա գեղեցիկ նախադասություններ է ասում, այսինքն` նա այդպիսով ուզում է ասել, որ կարող է լավ շարադասությամբ նախադասություններ ասել:

– Բյուջեի նախագծի առաջին ընթերցումից հետո պատգամավորները առաջարկություններ են ներկայացնում, որոնց մի մասն ընդունվում է, մի մասն էլ մերժվում: Բայց ինչո՞ւ, որպես կանոն, մերժվում են ընդդիմադիր պատգամավորների բոլոր առաջարկությունները:

– Երբ ստանում ենք այդ առաջարկությունները, համեմատում ենք բյուջեի առաջնահերթությունների հետ: Ենթադրենք` առաջնահերթություններից են ինչ-որ սկզբունքով դպրոցների ֆինանսավորումը: Եվ եթե պատգամավորն այդ տրամաբանության մեջ առաջարկություն է ներկայացրել կամ այնպիսի հիմնավորմամբ է առաջարկություն ներկայացրել, որ շատ տրամաբանական և առաջնահերթ է, դա ներկայացնում ենք ֆինանսների նախարարին, նախարարը՝ վարչապետին, և որոշում է ընդունվում:

– Այդ ամփոփաթերթիկի առաջարկությունները հիմնականում վերաբերում են դպրոցների կամ ճանապարհների վերանորոգմանը: Բայց ինչո՞ւ են բավարարվում միայն կոալիցիոն պատգամավորների առաջարկները:

– Հարցերի բնույթն է տարբեր լինում: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորն ասում է` ես ձեր բյուջեն չեմ ընդունում և «կողմ» չեմ քվեարկի: Այդ դեպքում տրամաբանական չէ, որ նա առաջարկություն է ներկայացնում: Եթե նա ազդեցիկ գործիչ է, պետք է մյուս պատգամավորներին համոզի դեմ քվեարկել այդ բյուջեին: Եվ այդ դեպքում ես չեմ հասկանում, թե նա ինչու է առաջարկություն ներկայացնում:

– Բայց նրանց համար էլ կարևոր է իրենց առաջարկությունն ընդունելը: Չէ՞ որ պատգամավորը խորհրդարան է եկել նաև իր ընտրողների խնդիրները բարձրացնելու համար:

– Ես չեմ ուզում գնահատական տալ պատգամավորների գործողություններին, և չեմ կարծում, որ նրա գործը տարին մեկ անգամ մեկ կամ երկու դպրոցի համար գումարներ ակնկալելն է: Մյուս կողմից էլ, եթե ժողովուրդը ընտրում է մի կուսակցության, որը մեծամասնություն է դառնում ու կառավարություն ձևավորում, այդ կառավարությունն էլ պետք է լսի մեծամասնության կարծիքը: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու պիտի մեծամասնության կարծիքն ավելի ընդունելի դառնա, քան փոքրամասնության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում