Այժմ ռեփերը դստեր հետ հանգստանում է դրախտային հանգստավայրում։ Տիմատիի մայրը նույնպես նայում է երեխային և օրերս պատմել է, թե ինչպես է աղջիկը վիրավորել հորը և հիստերիա բարձրացրել։ Սակայն հետո փոքրիկը ներողություն է խնդրել և կոնֆլիկտը հարթվել է։
Մոտ երեք տարի առաջ Ալյոնա Շիշկովան ռեփերին դուստր պարգևեց։ Չնայած որ նրանք շուտով բաժանվեցին, աղջիկը հավասարապես ժամանակ է անցկացնում թե հոր, թե մոր հետ։ Անցած տարի Տիմատին հայտարարեց, որ պատրաստվում է դադար վերցնել, որպեսզի դստեր կողքին լինի և հետևի, թե ինչպես է նա մեծանում։ Այժմ նա աղջկա հետ գտնվում է դրախտային հանգստավայրում։ Տիմատիի հետ երեխային նայում է նաև նրա մայրը՝ Սիմոնա Յակովլևնան։ Նա սոցցանցում ակտիվորեն իր էջն է վարում, որտեղ կիսվում է լուսանկարներով և գրառումներով։ Օրերս նա հրապարակել էր հեռախոսային ձայնագրությունը, որտեղ Ալիսան հորից ներողություն է խնդրում։ Պարզվում է աղջիկը հաճախ չի լսում ծնողներին, հիստերիաներ է անում։ Տատիկի խոսքերով փոքրիկը վատ է վարվել հոր հետ և ձևացրել է, որ ոչինչ չի եղել, այդ ժամանակ Տիմատին նրա համար չի գնել խոստացված թևնոցները, աղջիկը հուզվել և հիստերիայի մեջ է ընկել։ «Ալիսան ասում էր, որ այլևս չի սիրում հորը և ներողություն չի խնդրի»,– պատմել է ռեփերի մայրը, սակայն հետո աղջիկը որոշել է հոր համար հաղորդագրություն ձայնագրել և ներողություն է խնդրել»։ Այսպես հարթվել է ընտանեկան փոքրիկ վեճը։












































