Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Տարոն Մարգարյանի ձեռքերը հասան Մարզահամերգային համալիրին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու հատվածներից մեկն անմիջականորեն կապված է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականությունը հանդիսացող տարածքի հետ: Այն կյանքի կոչելու դեպքում խաթարվելու է մարզահամերգային համալիրի, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ քաղաքային զբոսայգու հանրային կուտակումները սպասարկող տրանսպորտային բոլոր ենթակառուցվածքային գոտիները:

Ավելին, ինչպես տեղեկացրել ենք, գիշերային ժամերին հատվել են ծառեր, կոտրել են «Ծիծեռնակաբերդ» գրության փորագրաքարը: Այս ամենն իրականացվել է առանց համալիրի սեփականատիրոջը տեղյակ պահելու: Օրերս սեփականատիրոջ և մայրուղին կառուցող աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները մի քանի օրով հետաձգել են տարածքում շինաշխատանքները՝ մինչև խնդրի լուծումը:

Խնդրով մտահոգ են նաև մարզահամերգային համալիրի համահեղինակ ճարտարապետներ Գրիգոր Ազիզյանը, Հրաչյա Պողոսյանը և Գուրգեն Մուշեղյանը, ովքեր դիմել են Երևանի քաղաքապետին առաջարկով՝ հանձնարարել կարճ ժամանակով դադարեցնել տվյալ հանգույցում կատարվող շինաշխատանքները, հանձնարարել նախագծային կազմակերպությանը` նշված տրանսպորտային հանգույցի այլընտրանքային տարբերակներ մշակել և դրանք ներկայացնել քաղաքաշինական խորհրդի քննարկմանը:

Հրաչյա Պողոսյանը երեկ «Առաջին լրատվական»-ին ասաց, որ կառուցվող ճանապարհը Երևանի համար շատ կարևոր ճանապարհ է, և բնակչությունը դրանից, անշուշտ, միայն կշահի: Նա նշեց, որ վերջին օրերին մոտիկից ծանոթացել են նախագծին, տեսել, որ առկա են որոշակի սխալներ, թերություններ այն հատվածում, որը մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքի հետ է առնչվում, և այդ սխալներն այնպիսին են, որ կարող են ապագայում հանգեցնել տրանսպորտի և մարզահամերգային համալիրից դուրս եկող խոշոր մարդկային հոսանքի անախորժության: Նրա խոսքով՝ այն տեղերը, որտեղ քաղաքային տրանսպորտի կայանները պետք է լինեն մարզահամերգային համալիրի առաջ՝ Լենինգրադյան փողոցի վրա, այդ տեղերում ճանապարհն անցնում է այնպիսի մայրուղով, որ արդեն քաղաքային տրանսպորտի կայանատեղիները հնարավոր չէ անել այնքան, որքան պետք է մարզահամերգային համալիրի ժողովրդին համալիրում որևէ միջոցառման ավարտից հետո, երբ հիմնական հոսքը 5000-6000 հոգի է կազմում, պետք է արագ կազմակերպել հանրության այդտեղից հեռացումը, որովհետև մի կողմում կամուրջն է, մյուսում՝ Հալաբյանն ու Լենինգրադյանը, և շատ զգույշ պետք է լինել, որովհետև մի փոքր սխալ և կարող է բերել հետևանքների:

Ճարտարապետներն ահազանգել են քաղաքապետարան, որ հարկավոր է այդ սխալներն ուղղել, որովհետև վերջիվերջո գումարներ են ծախսվում: Հ. Պողոսյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր իրենց հրավիրել են քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հետ հանդիպման, որտեղ ճարտարապետներն առաջարկություններ կանեն: Նա ասաց, որ հասկանալով պահի լրջությունը՝ քաղաքապետարանը կգնա նրան, որ նախագծում փոփոխություններ արվեն, որ ճանապարհը լինի այնպիսին, ինչպիսին պետք է մեր քաղաքի համար:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նշեց, որ խոսքը վերաբերում է նրան, որ այնտեղ, որտեղ շինարարությունը դեռ չի իրականացվել, այնտեղ նախագծային փոփոխություններ իրականացնեն: «Խնդիրը չի դրվում է, թե այսօր ինչ արվել է` քանդվի, այլ այն, որ այն ինչ դադարեցվել է ժամանակավոր` մեկ օր, թե տասը օր, այդ խնդիրները վերանայեն, առաջ քաշեն նոր խնդիրներ՝ ապահովելու ազգաբնակչության ապահով տարհանումը համալիրից: Անշուշտ, այս դեպքում պետք է լինեն և ավտոհանգրվաններ, և՛ ավտոկանգառներ, որտեղ կայանեն ոչ միայն անձնական մեքենաներ, այլ հասարակական տրանսպորտի կայանման տեղեր լինեն: Սա մի կետի խնդիր չէ, համալիր գալիս են քաղաքի բոլոր շրջաններից: Սա համաքաղաքային խնդիր է»,- ասաց նա:

Հ. Պողոսյանն էլ հավելեց, որ յուրաքանչյուր նախագիծ ունենում է թերություններ, չկան իդեալական նախագծողներ, և հիմա քանի ուշ չէ, պետք է այս թերությունը վերացնել: Ճարտարապետները վստահ են, որ խնդիրը դրական լուծում է ստանալու: «Հույս ունեմ՝ Կամո Արեյանի հետ մեր հանդիպումը, նրա կենսափորձը և շինարարական փորձը կբերեն նրան, որ կհամաձայնի մեզ հետ, և նախագծի թերությունները կվերացվեն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում