Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնի նախկին, ծեծված ընկերուհի Օքսաննա Գրիգորևան պատմել է իր ախտորոշման մասին։ Բժիշկները կնոջ մոտ հայտնաբերել են ուղեղի քաղցկեղ։
Լրագրողների տրամադրության տակ հայտնվել են փաստաթղթեր, որոնցում կինը գանգատվում է, որ մինչ օրս չի կարողանում ուշքի գալ Գիբսոնի անպատշաճ վարքի հետևանքով առաջացած հուզումներից։ Օքսաննան տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Իսկ դրա հետևանքով ձգձվող դատավարությունն ու լուրջ ֆինանսական խնդիրները մի քանի անգամ վատացրել են իրավիճակը։
/nginx/o/2011/08/27/723634t1hcd1c.jpg)
Կինը հաստատում է, որ իր բոլոր տառապանքների արդյունքում բժիշկներն իր մոտ հայտնաբերել են քաղցկեղ, հայտնում է The Daily Mail-ը։ Բարեբախտաբար, նորագոյացությունը բարորակ է, և այժմ նա ստիպված է թանկարժեք բուժում անցնել։
2010 թվականի գարնանը Մել Գիբսոնը հեռացել էր Օքսաննայից, ով 2009 թվականի նոյեմբերին դուստր էր լույս աշխարհ բերել։ Լյուսին դերասանի 8-րդ երեխան է։









































